Սիրիայի իշխանությունները սկսել են գրոհայիններից ազատագրված Հալեպ գավառի բնակավայրերի վերականգնման պետական ծրագիրը: Այդ մասին հայտնել է գավառի նահանգապետ Համիդ Քյույնոն:Ըստ նրա, ծրագիրը 3 փուլով կընթանա: Առաջին հերթին կվերականգնվեն ենթակառուցվածքները, քանի որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի և էլեկտրականության, երկրորդ փուլում հասցեական օգնություն կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին, և վերջին փուլում հարկ կլինի բացատրել մարդկանց, որ այդտեղ արդեն անվտանգ է և հարկ է վերադառնալ իրենց տները:Վերականգնվում են նաև դպրոցները, որպեսզի հնարավոր լինի որքան կարելի է շուտ սկսել դասապրոցեսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Հալեպ արդեն ավելի քան 1 մլն մարդ է վերադարձել, երկրի այլ շրջաններից, ինչպես նաև Լիբանանից, Հորդանանից և Թուրքիայից: