Ամերիկացիները լավ գիտեն, որ եթե նրանք պատերազմի նախաձեռնողներ լինեն, նրանք չեն ավարտի պատերազմը, եւ չեն կարողանա որոշել պատերազմի ծավալը: Այս մասին ասել է Իրանի ներքին գործերի նախարարը:Ռահմանիֆազլին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի համարձակվի պատերազմի մեջ մտնել Իրանի հետ:Նրա խոսքով, ԱՄՆ պետական պաշտոնատարները գիտեն, որ ռազմական ոլորտում ոչինչ չեն կարող անել:Ռահմանիֆազլին, անդրադառնալով ԱՄՆ-Իրան բանակցությունների հարցին, նշել է նաև, որ Իրանը չի վստահում Միացյալ Նահանգներին և պատրաստ չէ բանակցել կեղծ ու ստախոս կառավարությունների հետ:«ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ և աշխարհից ներողություն խնդրելը ԱՄՆ-ի հետ բանակցությունների ամենակարևոր նախապայմաններն են»: