26.11.2024
Որոշ ՀԿ-ներ դիմել են ԵԽԽՎ-ին՝ Նաիրա Զոհրաբյանի հարցով
prev Նախորդ նորություն

Դատական համակարգում կոռուպցիայի վերացումը առաջնահերթություն է. Փաշինյան

Հայաստանի անկախության առաջին օրից իսկ խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի երկրում արդարությունը, օրինականությունը փոխզսպումների մեխանիզմը: Այս մասին Բարձարգույն դատական խորհրդի մեկ տարվան նվիրված միջոցառաման ժամանակ այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Նա հայտարարել է, որ երաշխավորում է, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերություն է:

«Կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել, կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության համակարգի գործունեությանը: Եթե անգամ իշխանական տարբեր օղակներից գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, որոնք կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք գործում են ՀՀ կառավարության դեմ եւ ժողովրդի դեմ»,- շեշտել է Փաշինյանը՝ կարևորելով այն, որ հանրապետության դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից:


Դրա համար, վարչապետի խոսքով, հարկավոր է, որ լինեն դատավորներ, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և գործել օրինականության, իրավունքի շրջանակներում: Իսկ սրա նախապայմանը դատական համակարգում կոռուպցիայի վերացումն է: Փաշինյանն ընդգծել է, որ բոլորը պետք է հստակ հասկանան ու գիտակցեն, որ Հայաստանում ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել՝ անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է, թե այլ չինովնիկ.


«Մենք պատմական շանս ունենք ՀՀ-ում ունենալ անկախ դատական համակարգ: Դրա համար այսօր չունենք ոչ մի խոչընդոտ: Եթե պարզվի, որ խանգարողներ կան, ապա ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն անկախ դատական համակարգի հարցը»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: