17.06.2025
Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ տեսակցել ադրբեջանցի դիվերսանտներին. Դավիթ Բաբայան
15.04.2019
Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ տեսակցել ադրբեջանցի դիվերսանտներին. Դավիթ Բաբայան

Ստեփանակերտը պատրաստ է թույլ տալ Արցախի Հանրապետության տարածքում կալանքի մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների հարազատների այցերը: Այս մասին ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա նշել է, որ արցախյան կողմը թաքցնելու ոչիչ չունի, քանի որ հարգում է ադրբեջանցի կալանավորների իրավունքները, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ խոշտանգում են մոլորված ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին: Բաբայանը հավելել է, որ նրանք նույնիսկ տեսակապով շփվում են հարազատների հետ: Ըստ Բաբայանի, Արցախը մշտապես հանդես է եկել հակամարտության կողմերի միջև փոխվստահության ձևավորմանը նպաստող առաջարկություններով, հայտնում է Պանարմենիանը: ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ: ԼՂՀ-ում ցմահ ազատազրկման է դատապարտված ադչբեջանցի դիվերսատն Դիլհամ Ասկերովը, մեկ ակլ դիվերսանտ Շահբազ Գուլիևն ազատազրկվել է 22 տարով: