ԱՄՆ-ի վարչակազմի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գնդի ներառումն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր՝ Իրաքում և Սիրիայում Իրանի ռազմական ուժերին հարվածելու համար: Փորձագետ Ջեյսոն Բլազակիսը հայտարարել է, որ այդպիսի որոշումը պայմանավորված է պահապանների գնդին ուղիղ հարվածելու ցանկության հետ: Ըստ նրա, ցուցակում ընդգրկելն ԱՄՆ-ին լրացուցիչ փաստարկ կտա՝ հարվածը հիմնավորելու համար: Իր հերթին փորձագետ Թեսա Բրիջմենը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը ցանկանում է որոշակի զուգահեռներ ստեղծել Ալ-Ղաիդայի և Իրանի միջև: Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը հասարակական կարծիքը պատրաստում է ցույց տալու համար, որ ահաբեկիչների դեմ ուժի կիրառումը տարածվում է նաև Իրանի վրա: