Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության առկայությունն ու այն հանգամանքը, որ ՀՀ-ն ՌԴ-ից գնում է Су-30-ներ, Ադրբեջանի համար առաջին պլան է մղվելու ՀՕՊ համակարգը: Այդ մասին հայտարարել է բելառուս ռազմական փորձագետ Լեոնիդ Սպատկայը: Նա նշել է, որ Բաքվին կարող է հետաքրքրել բելառուսական միջին հեռահարության Бук-МБ3К զենիթահրթիռային համակարգը Ըստ նրա, Ադրբեջանին անհրաժեշտ է նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ՝ակտիվ և պասիվ, այդ թվում ԱԹՆ-ների չեզոքացման համար: Նրա խոսքով, Ադրբեջանն ու Բելառուսը կարող են համագործակցել նաև խորհրդային զրահատեխնիկայի արդիականացման ոլորտում: