20.04.2025
Վրաստանի ներկրված էլեկտրաէներգիայի 64 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Դեսպան. Ռուս-ադրբեջանական սահմանին՝ Սամուր գետի վրա նոր կամուրջ կգործարկվի

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պետական սահմանին՝ Սամուր գետի վրա կառուցված նոր կամուրջը շահագործման կհանձնվի 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:


«Բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 24-ին: Այդ կամուրջը կնպաստի ապրանքաշրջանառության ծավալի մեծացմանը: Ինչպես հայտնի է, մեր ապրանքաշրջանառությունը մեծանում է, և դրա արդյունքում մեծանում է նաև բեռների հոսքը», - ասել է դեսպանը:


Դիվանագետը նշել է, որ հարմարավետ պայմաններ են ստեղծվելու մաքսային կետն անցնողների համար:


Կամուրջը կառուցվել է Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև 2013 թվականին ստորագրված համաձայնագրի հիման վրա:


 

ԱՄՆ դեսպան. Ողջունելի է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ-ին հրավիրել է հետևել ընտրություններին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար