2020 թվականին Վրաստանի և Ադրբեջանի միջև կարևոր միջոցառումներ կիրագործվեն: Այս մասին ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն: Նրա խոսքով, դրանց թվում է վրաց-ադրբեջանական գործարար համաժողովը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստը: Պատարաձեն նշել է՝ այս տարի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների շարունակակվելու մասին. «Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկը: Այս տարի աշխատանքներ են տարվել՝ տարբեր երկրներում և հարթակներում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը հանրայնացնելու ու երթուղում նոր բեռնափոխադրումներ ներգրավելու ուղղությամբ»: