Մեկ տարի առաջ տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթում. Շարմազանով
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ շանտաժի և սպառնալիքի ալիքի վրա իշխանազավթման առաջին փուլը: Սուտ խոստումների, կեղծիքի, շանտաժի միջոցով հնարավոր եղավ հասնել օրինական ընտրված վարչապետի հրաժարականին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:«Հասարակությունը էյֆորիայի տակ ցնծում էր, ինչպես ցնծում էր ֆրանսիական հասարակությունը Յակոբինյանների իշխանության հաստատելու կամ գերմանական հասարակությունը՝ նացիստական- հիտլերյան իշխանության հաստատման ժամանակ: Կարճ ժամանակ անց թե՛ Ֆրանիայում և թե՛ Գերմանիայում ծափահարողները վերածվեցին ամենամոլի քննադատների:Արդյո՞ք Հայաստանը շահեց, թե կորցրեց այս հեղաշրջումից: Ե՛վ մեկ տարի առաջ, և՛ այսօր վստահորեն կասեմ՝ կորցրեց: Եվ խնդիրը, ամենևին, իմ՝ ՀՀԿ-ական լինելու մեջ չէ:• Նիկոլի իշխանությունը բաժանեց հասարակությունը սևերի և սպիտակների:• Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարից:• Արցախյան հերոսներին վարկաբեկեց:• Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, իմ կարծիքով, ապօրինաբար կալանավորեց:• Արցախյան հարցում հրաժարվեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգից, իսկ փոխարենը՝ հրապարակ բերեց Դուշանբեի վերելակի անհասկանալի պայմանավորվածությունը:• Քաղաքական ընդդիմախոսներին ԱԱԾ-ով սպառնաց և աջ ու ձախ ասֆալտին փռելու կոչեր արեց:• Ազգային ժողովը անօրինական պաշարեց և դրանով խախտեց օրենսդիրի անկախության սկզբունքը:• Սուտ խոստումների շարանով խաբեց ժողովրդին:• Տնտեսական հեղափոխություն հայտարարեց, բայց, իրականում, տնտեսությունը ավելի գահավիժեց:• Ներդրումները կտրուկ նվազեցին:• Տեղի ունեցավ համատարած օպտիմալացում-կրճատում:• Գործարաններ փակվեցին:• Համատարած գնաճ տեղի ունեցավ:• Նիկոլի իշխանությունը կոռուպցիայից զերծ չէ:• Պարզ դարձավ, որ Նիկոլը կախարդական փայտիկ չունի:Եվ ի վերջո, լռեց, երբ համասեռամոլության քարոզ իրականացվեց, և Ազգային ժողովի բարձր ամբիոնը դարձրեցին տրանսգենդերների քարոզի վայր:Եվ վերջապես, հենց Փաշինյանը, հայտարարելով օտարեկրյա գործակալների առկայության մասին ու որևէ քայլ չկատարելով, ազդարարեց իր իշխանության քաղաքական անկարողության մասին:Հ.Գ. Նիկոլի Հայաստանում կրկեսի ու տեսարանների պակաս չկա:Հ.Հ.Գ. Պարգևատրումները վայելեցին տղերքը, հիմա հերթը տատիկ-պապիկների հաշվին 124 միլիոնանոց խրախճանքներինն է: Ահա և ձեր նոր Հայաստանը»,-գրել է Շարմազանովը:Հիշեցնենք, ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: