ԱՄՆ վարչակազմը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գնդին երկրի արտաքին տնտեսական գործունեությունից կտրելու փորձ ձեռնարկել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: «Մենք նոր գործողություններ ենք ձեռնարկում, որպեսզի ԻՀՊԳ-ին կտրենք իրանական տնտեսությունից: Միացյալ Նահանգներն ակտիվացնում է այն բանին ուղղված ջանքերը, որ մյուս երկրներին ու ընկերություններին ավելի լավ ծանոթացնի այն ռիսկերի հետ, որոնցով ուղեկցվում է ԻՀՊԳ-ի կառույցների հետ գործեր վարելը, և մենք պատժելու ենք այդ պետություններին ու ֆիրմաներին, եթե նրանք համառեն և մարտահրավեր նետեն մեր նախազգուշացումներին»,-հայտարարել է նա: