Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը։ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ դատարան էին դիմել՝ խնդրելով բեկանել Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի որոշումները։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։ Ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումները և Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում կայացրել։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Քոչարյանին, իսկ մայիսի 20-ին էլ կասեցրել էր քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։