3.08.2025
Ապրիլի 13-ից մի շարք տնտեսական գործունեության տեսակներ կթույլատրվեն
prev Նախորդ նորություն

Արցախի հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է 723 տրանսպորտային միջոց

Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած 723 տրանսպորտային միջոց հսկիչ-անցագրային կետերում ենթարկվել է պարտադիր ախտահանման։ Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


«ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Ապրիլի 8-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 211 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 101, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 39, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 71 տրանսպորտային միջոց:


Ապրիլի 9-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 273 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 86 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ»-ում՝ 74, «Խարխափուտ»-ում՝ 113։ Ապրիլի 10-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 239 տրանսպորտային միջոց, որից՝ «Աղավնո»-ում՝ 58 տրանսպորտային միջոց, «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց, իսկ «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 123 տրանսպորտային միջոց»,- հայտնում են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Հայաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների միջին տարիքը 76․2 է. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան