23.11.2024
Կառավարությունը մտադիր է երկարաձգել Արտակարգ դրության ռեժիմը. Փաշինյանի հանձնարարականը
prev Նախորդ նորություն

Ապրիլի 13-ից մի շարք տնտեսական գործունեության տեսակներ կթույլատրվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, սակայն ապրիլի 13-ից մի շարք տնտեսական գործունեության տեսակներ կթույլատրվեն:


Փաշինյանն այդ մասին հայտարարեց ֆեյսբուքի ուղիղ եթերում՝ նշելով, որ կտույլատրվեն տնտեսական հետևյալ գործունեության տեսակները՝ գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն, էլեկտամակարարում, թափոնների կառավարում, փոխադրումներ, ֆինանսական ոլորտ, ապահովագրական գործունություն և այլն:


Նա նաև ընդգծեց, որ ապրիլի 13-ից կթույլատրվի բացօթյա շինարարական գործունությունը, ծխախոտի արտադրությունը: Իսկ ահա ապրիլի 20-ից հետո կթույլատրվի հագուստի արտադրութունը: «Տեքստիլ ոլորտը կաշխատի, տնտեսական խանութները կաշխատեն եւ գիտական հետազոտություն ոլորտը», - ասաց նա:


Նրա խոսքով, ամենառիսկային խումբը հագուստի արտադրությունն է, տեքստիլ արդյունաբերությունը: «Մեր այսօրվա 1000-ին մոտ հիվանդները հենց այդ ոլորտից են: Բայց հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատենք: Առաջիկայում մանրամասն կքննարկենք այս հարցը պատասխանատուների հետ:


Մեծ զգուշավորություն է պետք պահպանել: Աշխատանքները պետք է իրականացվեն անվտանգության կանոների խիստ պահպանման պայմաններում: Անկախ սահմանափակումների թուլացումից պահպանվելու է տեղաշարժի սահմանափակումը»,- ասաց վարչապետը:


Փաշինյանն ասաց, որ հիշատակի և տոնական առաջիկա միջոցառումները սահմանափակ կլինեն, այդ թվում՝ Ապրիլ 24-ը, մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման և Մեծ հայրենականի հաղթանակի, ինչպես նաև մայիսի 1-ի միջոցառումները։


«Մեր եզրակացությունն այն է, որ այս միջոցառումները ևս պետք է սահմանափակվեն։ Այսինքն՝ քաղաքացիների մասնակցությունը պետք է սահմանափակվի։ Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ»,- ասաց վարչապետը։


Առաջիկա շրջանում կշարունակվի հանրային տրանսպորտի աշխատանքի արգելքը։