23.11.2024
Արցախի հսկիչ-անցագրային կետերում ախտահանվել է 723 տրանսպորտային միջոց
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների միջին տարիքը 76․2 է. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների միջին տարիքը 76․2 է, իսկ վարակակիրների՝ 42։ Այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ապրիլի 11-ի ցերեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 977 մարդ կա:


Վարչապետի խոսքով, եթե գործատուներն ու քաղաքացիներն առանձնահատուկ կարգապահություն չցուցաբերեն, ՀՀ-ն կարող է հիվանդացության ցուցանիշների նոր վերելք ունենալ և ստիպված լինել վերադառնալ նախկին՝ առավել խիստ սահմանափակումների։


«Այն, որ մենք հիվանդացության համեմատաբար փոքր թիվ ունենք, այն որ գործունեության նոր հատվածներ և հնարավորություններ ենք ստեղծում, դեռ չի նշանակում, որ մեր վիճակը լավացել է։ Մեր վիճակը չի լավացել, կայունացել է, բայց, ընդհանուր առմամբ, ցանկացած պահի կարող ենք ունենալ հիվանդացության ավելի մեծ բռնկում, որը մեզ համար ավելի մեծ դժվարություններ կստեղծի։ Դրա համար մեզնից յուրաքանչյուրը պետք է առանցձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի առաջին հերթին ինքն իրեն»,- ասել է Փաշինյանը:


Նա նշել է, որ այս իրավիճակում Կառավարությունը փորձում է մեղմել տնտեսական դժվարությունները։


ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Այժմ կառավարությունը որոշել է ևս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրության ժամկետը: Հայաստանում մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա, ապաքինվել է 173 անձ։ 


Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: