24.11.2024
ՀՀ Հումանիտար առաքելության խումբը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել բժշկական պարագաներ
prev Նախորդ նորություն

Աջակցություն կստանան նաև այն հղի կանայք, ում ամուսիններն ընդհանրապես չեն աշխատում

Կառավարությունն ընդլայնել է սոցաջակցության 7-րդ միջոցառումների շրջանակը՝ շահառու 3 800 հղի կանանց թիվը կարող է հասնել 8 000-ի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:


Փոփոխությունների համաձայն աջակցություն կստանան այն հղի կանայք, ում ամուսինները ոչ միայն ազատվել են աշխատանքից, այլ ընդհանրապես չեն աշխատում:


VERELQ-ը հիշեցնում է, որ ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը (առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի, քան 34 շաբաթական հղիություն), որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` վարձու աշխատող չէ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, հանդիսանալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ նրա գործունեությունը կասեցվել է: