23.11.2024
Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց. մամուլն ազատ է գործելու
prev Նախորդ նորություն

Գործադիրը նախատեսում է բոլոր բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում

Կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որն այսօր քննարկվում է արտահերթ նիստում: Առաջարկվում է լիցենզիայով չնախատեսված սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում՝ կորոնավիրուսային հիվանդության համար բուժօգնություն և ծառայություններ մատուցելու նպատակով:


Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով նախագիծը նշեց, ակնկալվում է կորոնավիրուսով հիվանդների համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ և լրացուցիչ մասնագետների ներգրավում: Կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների սպասարկման համար արդեն 1400 մահճակալ առկա է, խոսքը լրացուցիչ ԲԿ-ներ ներգրավելու մասին է: Եթե, օրինակ, կազմակերպությունը չունի ինֆեկցիոն տեսակի լիցենզավորում, միևնույնն է կկարողանա ապահովել կորոնավիրուսով հիվանդների բուժսպասարկումը


Նրա տեղեկացմամբ, ներկայում 9 բուժհաստատություն է ներգրավված կորոնավիրուսով հիվանդների սպասարկմանը, բայց պետությունը փորձում է քայլ առաջ նայել և պատրաստ լինել բոլոր սցենարներին ու ցանկացած պահի մահճակալային ֆոնդը մեծացնելու: Բացի այս, մասնագետների կարիք կա:


«Պատրաստվում ենք վատագույն սցենարների՝ հույս ունենալով, որ դրանք չեն իրագործվի: Ամբողջ ներուժը կենտրոնացնում ենք»,- հավաստիացրեց նա:


Փոխնախարարը նաև նշեց, որ արտակարգ դրության ընթացքում բոլոր հետազոտությունները, պլանային զննումները և վիրահատությունները բոլոր բուժհաստատություններում դադարեցված են: Սպասարկվում են միայն այն հիվանդները, որոնքշտապ բուժօգնության կարիք ունեն: