Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիան: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին: «Այսօր առավոտյան տեղի է ունեցել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը: Ես որպես կուսակցության նախագահ վարչապետի պաշտոնի համար առաջադրել եմ Գեորգի Գախարիայի թեկնածությունը»,-ասել է Իվանիշվիլին: