Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին կտրականապես հերքել է այն մեղադրանքները, որ Թեհրանն, իբր, հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող նավթային օբյեկտներին: «Իրանի դեմ մեղադրանքները լիովին հերքվում են, նման հորինվածքները ոչ մի արդյունքի չեն բերի»,- նշել է Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:Խաթամիի համոզմամբ՝ Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը «հենց սկզբից ցանկանում էին ԱՄՆ-ին ներքաշել տարածաշրջանի հակամարտության մեջ»: Իրանցի նախարարը ասել է, որ եթե իրենց վրա հարձակվեն, ապա պատասխանը շատ վճռական կլինի: