13.07.2026
Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք մարդ է ապրում. նախարարություն
24.04.2020
Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք մարդ է ապրում. նախարարություն

Հայաստանում Հայոց ցեղասպանությունը վերապրած երեք մարդ է ապրում: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը, որի հարցմանն ի պատասխան այդ տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Նշվում է, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունում կենսաթոշակ է ստանում ցեղասպանությունը վերապրած 3 քաղաքացի: Նրանք են Օվսաննա Միրխանյանը (1915 թվականի ծնված) և Մարի Կիրակոսյանը (1908 թականի ծնված), Եպրաքսի Գեւորգյանը (1914 թվականի ծնված): Նախկին Օսմանյան կայսրության տարածքում մինչև 1915 թվականի դեկտեմբերի 31-ը ծնվածները, բացի իրենց կենսաթոշակից, պետության կողմից ստանում են նաև հավելավճար իրենց կենսաթոշակի 50 տոկոսի չափով և հարյուր հազար դրամ որպես Ցեղասպանությունը վերապրած: Նշվում է, որ 2013 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հայաստանում բնակվում էր վերապրած 40 անձ: