Իսրայելական «Israel Aerospace Industries LTD.» ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում: Նշվում է, որ ընկերության ներկայացուցիչ է Իսրայելի քաղաքացի Բրաիման Զեևը: «Israel Aerospace Industries LTD.» ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ: Բաքուն այդ ընկերությունից գնել է "Harop" անօդաչուն: