13.07.2026
Առաջին եռամսյակում տնտսությունն աճել է շուրջ 4 տոկոսով. Բագրատյանը զարմացած է
27.04.2020
Առաջին եռամսյակում տնտսությունն աճել է շուրջ 4 տոկոսով. Բագրատյանը զարմացած է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է հունվար-մարտ ամիսների տնտեսական աճի ցուցանիշի օպերատիվ գնահատականը: Հղում անելով Վիճակագրական կոմիտեի տվյալներին՝ պատագամավորը Facebook-յան իր էջում գրում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա մարտին արդեն զգալի են եղել կորոնավիրուսի ազդեցությունները, որի արդյունքում հունվար-փետրվարին արձանագրված 8.7%-հավելաճի փոխարեն ՏԱՑ-ի աճը հունվար-մարտին կազմել է 4%։ «Ակնհայտ է, որ տարին բարենպաստ է լինելու գյուղ․ ոլորտի համար, ուստի ի գործ», - նկատել է նա: Համաձայն նույն տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում 8.7 տոկոսով աճել է գրանցել արդյունաբերությունը, 4.5 տոկոսով՝ գյուղատնտեսությունը, իսկ ծառայությունները՝ 5,5 տոկոսով: Միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 տոկոսով, իսկ իրական աշխատավարձ՝ 9.3 տոկոսով: Արտակարգ դրության պայմաններում տնտեսության աճի վերաբերյալ տվյլաների վերաբերյալ անուղղակի կասկած է հայտնել նախկին վարչապետ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Հրանտ Բագրատյանը: Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2020-ի առաջին եռամսյակի մակրոտնտեսական թվերը։ Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է. ՏԱՑ-ը 4 տոկոսով, արդյունաբերությունը՝ 8.7, գյուղատնտեսությունը 4.5, ծառայությունները (ինչպես միշտ՝ 5.5)։ Գներն իջել են, իսկ միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 % (իրական աշխատավարձն աճել է 9.3)։ Երբեք մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել, պնդում են ԱՎԿ «պաշտոնական» թվերը»: