15.08.2025
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությունն ու համագործակցությունը
14.10.2019
Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությունն ու համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նույն օրը, ավելի վաղ, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Դավիթ Տոնոյանը ՊԲ էր այցելել: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Դավիթ Տոնոյանը եղել է ռազմական ու թիկունքային նշանակության մի շարք օբյեկտներում, քննարկել համագործակցության ծրագրով նախատեսված հետագա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: