13.04.2025
Կսահմանվեն կանոններ, որոնց պայմաններում կգործեն տնտեսական բոլոր ընկերությունները. վարչապետ
prev Նախորդ նորություն

Կրակոցներ Գավառում. կա երկու զոհ, վիրավորներ, քաղաքում ուժեղացված ծառայություն է

Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:


Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Ոստիկաններն ու քննիչները պարզում են սպանվածների և վիրավորների ինքնությունը: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ:


Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ: Քիչ առաջ Գավառ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, ովքեր ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել Գավառում:


Հսկողության տակ է վերցվել նաև Գավառի հիվանդանոցը: Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները: Ոստիկաններն ու քննիչները աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ՝ Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները: