Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նախագահությունը (Թուրքական խորհուրդը) անցել է Ադրբեջանին: Այս մասին ասել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Չինգիզ Այդարբեկովը՝ բացելով կազմակերպության արտգործնախարարների 7-րդ հանդիպումը Բաքվում: Նա ընդգծել է, որ «նախագահությունը Ղրղզստանից անցնում է Ադրբեջան այնպիսի նշանակալից տարում, երբ նշվում է Նախչըվանի համաձայնագրի ստորագրման 10-ամյակը»: Հոկտեմբերի 15-ին Բաքվում կկայանա Թուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովը: Գագաթնաժողովը նվիրված է՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) ստեղծման մասին՝ Նախչըվանի համաձայնագրի ստորագրման 10-ամյակին (2009 թ. հոկտեմբերի 3-ին): Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները: