Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։ Պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ եւ արտադրական հիմնարկներ: