Ադրբեջանում մեկնարկել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ Eternity-2019 եռակողմ զորավարժությունները: Փորձագետ Անդրեյ Կոշկինը հայտարարել է, որ Վրաստանը մասնակցելով այդ զորավարժություններին ցանկանում է բարձրացնել իր զինուժի մարտունակությունը: Ըստ նրա, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է անդամակցել Դաշինքին ու վրացական կողմի մասնակցությունը կարող է մեկ քայլով մոտեցնել Վրաստանին ՆԱՏՕ-ին: Նա նշել է, որ Ադրբեջանն էլ իր խնդիրներն է լուծում տարածաշրջանում՝կապված ՀՀ-ի հետ բարդ հարաբերություններով:Փորձագետը հավելել է, որ զորավարժություններն օգնում են Բաքվին ցույց տալ, որ Ադրբեջանը միայնակ չէ տարածաշրջանում: