23.11.2024
Հնդկաստանից ուղարկված բժշկական օգնությունը առաջիկայում կհասնի Հայաստան. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով հայրենիք կվերադառնա 200 քաղաքացի. դեսպանություն

ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:


«Դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում ենք «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից:


Չվերթի կազմակերպման և քաղաքացիների հաշվառման ընթացքին հետևելու նպատակով օդանավակայանում գտնվելու են դեսպանության ներքո ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ էդգար Արևշատյանը, ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանն ու դեսպանության արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանը։


Հիշեցնենք, որ նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կգնվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում»,- ասված է հաղորդագրության մեջ։


Ցուցակը՝ հղումով: