19.04.2025
Սևանա լճում ձկնային պաշարների հետազոտման համար սարք ձեռք կբերվի
prev Նախորդ նորություն

Նպաստառու ընտանիքներին կտրամադրվի աջակցություն՝ նպաստի 50 %-ի չափով

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող  ընտանիքները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աջակցությունը կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50%-ի չափով, որի 70%-ը ընտանիքին կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30%-ը
կփոխանցվի՝ որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար:

Գումարը կփոխանցվի էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությանը՝ բաժանորդ  հանդիսացող  յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի Շահառուի պարտքի առկայության դեպքում՝ այդ գումարը կուղղվի
բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ կձևակերպվի որպես կանխավճար:

Շահառուի՝ էլեկտրաէներգիայի բաժանորդ չհանդիսանալու դեպքում՝ գումարը կտրամադրվի կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին։

Աջակցությունը ստանալու համար տվյալներ ստուգելու կամ դիմում մուտքագրելու անհրաժեշտություն չկա։


 


 

Ֆորս մաժորը համարվում է վերացած. ՀԾԿՀ-ն հորդորում է կատարել կոմունալ վճարները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար