Վաշինգտոնի դաշնակիցները պարտավորվել են ամերիկյան կողմի հետ համաձայնեցնել իրենց այն գործողությունները, որոնք վերաբերում են Իրանի հետ տնտեսական փոխգործակցությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինը: «Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ շատ լավ կոնսուլտացիաներ ունեցանք Իրանի նկատմամբ պատժամիջոցների ծրագրի, առավելագույն ճնշում գործադրելու արշավի, ինչպես նաեւ պատժամիջոցների նկատմամբ միասնական դիրքորոշման շուրջը»,-նշել է նա: «Եվրոպացիներն ասացին, որ ոչինչ չեն անի առանց մեզ հետ համաձայնեցնելու»,- ասել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը: