Բաքվում կայացել է Ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Նիստում ունեցած ելույթում Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ֆուադ Մամեդովը խոսել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և հեռանկարների մասին: Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ վիճակը, որոշել են 2020 թ. գործունեության հիմնական ուղղությունները: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է «Ադրբեջանա-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրությունը»: