Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կոչ է արել զգուշություն դրսեւորել՝ կապված սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումների մեջ Իրանին մեղադրելու հետ: «Ես չեմ կարծում, թե ճիշտ կլինի Իրանին մեղադրել»,- ասել է Էրդողանը ՝ հավելելով, որ հարձակումներն իրագործվել են Եմենի մի քանի հատվածներից: «Եթե մենք ամբողջ բեռը բարդենք Իրանի վրա, դա սխալ ճանապարհ կլինի: Քանի որ եղած ապացույցները անպայմանորեն չեն նշում այդ փաստը»,- ասել է Էրդողանը: