23.11.2024
ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են այցելել «Ադեկվադի» բերման ենթարկված անդամներին
prev Նախորդ նորություն

Ռուբեն Հայրապետյանի ու նրա որդու նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. Ամրամ Մակինյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին նոր քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ: Երկուսն էլ հրավիրվել են ՔԿ հարցաքննության, սակայն չեն կարող ներկայանալ, քանի որ գտնվում են արտերկրում:


Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտնեց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ երկու օրվա ընթացքում Հայրապետյանին հարցաքննության կանչելու երկու ծանուցագիր է ուղարկվել: «Արդյունքում, Հայրապետայնի կարգավիճակը վկայից փոխվել է մեղադրյալի, որն ուղղակի իրավական առոմով ծաղր է առաջացնում, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը ոտնատակ են տալիս ինչ-որ հանձնարարություններ կատարելու կամ արդյունքներ ակնկալելու համար»,- ասաց փաստաբանը։


Նրա խոսքով, վարույթ իրականացնող մարդմիը տեղեկացվել է, որ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանում չէ մարտի 16-ից, այժմ չի էլ կարող վերադառնալ, քանի որ ավիահաղորդակցություն չկա: Առաջարկվել է հարցաքննությունն իրականացել հառավար, սակայն ՔԿ-ն այն չի դիտարկել:


«Երկու օրվա մեջ երկու ծանացագիր է ուղարկվելը և մարդու կարգավիճակը վկայից մեղադրյալ փոխելը բավարար է ասելու համար, որ գործողությունների նպատակաը հետևյալն է՝ ֆիքսել, իբրև թե մարդը չի ներկայանում քննության», - ասաց Մակինյանը՝ նշելով, որ կատարվող գործողությունները պարունակում են պաշտոնական լիազրությունները չարաշահելու տարրեր։


Փաստաբանի հավստմամբ, Հայրապետյանն արդարադատությունից թաքնվելու նպատակ չունի և կվերադառնա Հայաստան, երբ վերագործարկվեն չվերթները: Նրա խոսքով, քրեական գործը հարուցվել է ինքնիրավչության, շորթման ու անձին ազատությունից զրկելու հատկանիշներով և կապ ունի Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրենի հետ:


Ավելի վաղ Քննչական կոմիտեն Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 4 տարբեր հոդվածներով՝ խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորություններ չարաշահելու, ինչպես նաև պաշտոնեական անփութության համար: