Բաքվում Ֆրանսիայի նոր դեսպան Զաքարի Գրոսը համոզված է, որ Ադրբեջանի անվտանգությունը կարևոր է Եվրոպայի անվտանգության համար: «Ադրբեջանի և Հարավային Կովկասի անվտանգությունը կարևոր է Եվրոպայի անվտանգության համար: Տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում նախագահ Մակրոնը ջանքեր է գործադրում Իրանի հարցում լարվածության վերացման հարցում», - ասել է Գրոսը: «Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, բնականաբար, ուզում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով՝ ձեր երկրի տարածքային ամբողջականության հարգման շրջանակներում, մտադիր է ակտիվացնել ջանքերն այդ ուղղությամբ», - հավելել է դեսպանը: