Իրանի դեմ ուղղված ցանկացած ագրեսիա կավարտվի լիակատար պարտությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին: «Եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը գործողություններ ձեռնարկեն մեր երկրի դեմ, մենք վճռական պատասխան կտանք: Իրանի նկատմամբ ագրեսիայի միակ արդյունքը կարող է լինել պարտությունն ու գերի ընկնելը»,-նշել է նա: