Հայտնի է դարձել՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների հաջորդ եռակողմ հանդիպման ամսաթիվը: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Թբիլիսիում: Նշենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին Ստամբուլում: