23.11.2024
Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել. ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. «Հրապարակ»

Այսօր տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության համագումարը, որի նախագահ է ընտրվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Այդ մասին հայտնում է «Հրապարակ» թերթը:


«Ինչպես գրել էինք, համագումարն ընթանում է արտակարգ դրության պայմաններում՝ արտակարգ միջոցառումների ուղեկցությամբ. բացօթյա և սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ: Համագումարն ընտրել է կուսակցության նոր վարչություն, որի կազմը հետևյալ տեսքն ունի.


Արթուր Վանեցյան
Արա Սահակյան
Արմինա Դարբինյան
Արսեն Բաբայան
Նարինե Ադոնց
Սոս Հակոբյան
Ժասմենա Ասրյան
Խաչիկ Գալստյան
Ռոբերտ Հարությունյան


Կուսակցության նախագահ է ընտրվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը», - նշում է թերթը: