18.04.2025
Ոստիկանությունը մայիսի 29-ին հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք
prev Նախորդ նորություն

Արման Սահակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ։


Այդ մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը։ Նրա խոսքով, Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկի հարակից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրայլ:


«Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Եգանյանը:


Արման Սահակյանը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ է աշխատել 2011-2018 թթ։


 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար