Ադրբեջանի Միլի մեջլիսն այսօր հաստատել է երկրի վարչապետի պաշտոնում նախագահի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովի թեկնածությունը: haqqin.az-ը հայտնում է, որ Ալի Ասադովը միաձայն է ընտրվել: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնում փոխարինել է Նովրուզ Մամեդովին, որն ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել: