Կառավարության որոշմամբ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշումը կառավարության նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի շարքում եւ այն ընդունվեց: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Տրդատ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։