25.11.2024
ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
prev Նախորդ նորություն

Պատասխանատուները տապալել են գործընթացը և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Ղարամյան

ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվող քաղաքացիների թիվն անցավ 10.000-ը, մեկ օրվա կտրվածքով արձանագրվող դեպքերի թիվն այսօր 517 է, որը ռեկորդային է. մահվան ելքով միջադեպերի թիվը վերջին օրվա ընթացքում 20 է, իսկ ընդհանուր թիվը՝ 214: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի անվտանգության նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:


«Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը եւ իրավիճակը գնալով աղետալի է դառնում:


Ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է արագ Հայաստանի հանրապետության վարչապետը փոփոխություններ մտցնի ինչպես կադրային, այնպես էլ՝ համաճարակի դեմ պայքարի ռազմավարության մեջ:


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակը լուրջ անվտանգային սպառնալիքներ է առաջացնում, անհրաժեշտ է հակահամաճարակային միջոցառումների ողջ գործընթացի ուսումնասիրության նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով ձեւավորել, որը մասնագիտական, քաղաքական, անվտանգային եւ մի շարք այլ գործոնների համատեքստում մանրամասն կուսումնասիրի համաճարակի մեկնարկից իրականացված աշխատանքների արդյունավետությունը, հստակ կմատնանշի տապալման մեղավորներին՝ իր բոլոր հնարավոր հետեւանքներով:


Նկատի ունենալով Հայաստանում Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, խիստ անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի Արցախի Հանրապետությունում եւս վերանայվի նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, որովհետեւ անկախ այն հանգամանքից, որ Հայաստան-Արցախ սահմանակետերում շարժերի սահմանափակումներ են մտցված, սակայն ՀՀ-ում վարակակիրների կտրուկ աճով պայմանավորված, ինչպես նաեւ՝ ԱՀ-ում վարակակիրների թվի մեծացմամբ, նոր իրավիճակ է ստեղծվում: ԱՀ-ում եւս հապաղելու ժամանակ չունենք, պետք է օպերատիվ ու խիստ թիրախային քայլերով կանխենք վարակի հնարավոր տարածումը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ կորոնավիրուսով վարակված մեր բոլոր հայրենակիցներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում եւ քաջառողջություն»,- գրել է Ղարամյանը: