23.11.2024
Տեսնում եմ վտանգավոր սխալներ, որ արվում են, ինչպես կանխատեսել էի. Վանեցյանի ելույթը
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահն ամառային զորակոչ անցկացնելու հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ըստ հրամանագրի` 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիների, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ։


Հրամանագրի համաձայն` 2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև հուլիսի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները: