ՌԴ-ում ոչ ոք լուրջ չի վերաբերվում այն հանգամանքին, թե Թուրքիան կխախտի իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի առջև և կկազմաքանդի իր դաշինքն ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ֆյոդեր Լուկյանովը: Նա նշել է, որ Էրդողանի վեճն ԱՄՆ-ի հետ C-400-ի հետ կապված ոչ թե ՌԴ-ի հետ մերձենալու համար էր, այլ Էրդողանը ցանկացավ ցուցադրել Վաշինգտոնին Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը: Ըստ նրա, չկան պատրանքներ, թե Թուրքիան կդառնա ՌԴ-ի դաշնակիցը, սակայն Թուրքիան փոխվում է և նրա համար ՆԱՏՕ-ն արդեն բավականին «նեղ» է դարձել: