ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ բարձր մակարդակի հանդիպումների ֆոնին Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները ձեռք են բերել դրական դինամիկա: Զրուցակիցները խոսել են Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ընդունված որոշումների ընթացքի մասին: Արմեն Սարգսյանը և Գիորգի Գախարիան պատրաստակամություն են հայտնել շարունակել երկու պետությունների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը: