23.11.2024
«Բանակ-2020» ֆորումի շրջանակում «Էրեբունի» բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք
prev Նախորդ նորություն

Պետք է դեռ պարզենք՝ արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել. Տոնոյան

Ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել: Սակայն մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։


«Պետք է դեռ պարզենք՝ արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք: Այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է», - նշեց նա:


Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա այն, ըստ Դավիթ Տոնոյանի, կայուն է ու կանխատեսելի։ 


VERELQը հիշեցնում է, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Առաջին իսկ օրվանից փորձում է մոլորված Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսանտ: