«Բանակ-2020» ֆորումի շրջանակում «Էրեբունի» բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք
«Բանակ-2020» Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում Երևանում սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների ստատիկ և դինամիկ ցուցադրության ժամանակ այսօր «Էրեբունի» ավիացիոն բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների ստատիկ ցուցադրությունն ավարտվել է օպերատիվ մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, ինչպես նաև ռազմական ուղղաթիռների թռիչքով:
Թռիչք են իրականացրել ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, Մի-8ՄՏՎ տրանսպորտային-մարտական ինքնաթիռներ:
ՄիԳ-29 կործանիչների օդաչուները հյուրերին ցուցադրել են իրենց բարձր կարգը՝ կատարելով մարտական շրջադարձեր, «Նեստերովի» հանգույց, թեք հանգույցներ, «դանակ» և «կոբրա»:
Նշվում է, որ համաժողովն անց է կացվել բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը: