ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Սարգսյանի հրամանով, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, մեկ այլ հրամանով՝ Ա. Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։