12.07.2025
Կորոնավիրուսի կասկածով մարդկանց մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում
01.03.2020
Կորոնավիրուսի կասկածով մարդկանց մեկուսացնում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում

Իրանից Հայաստան ժամանած ուղևորներին փոխադրում են Ծաղկաձորում հատուկ կահավորած հաստատություն, որտեղ նրանք կանցնեն համապատասխան հետազոտություններ և կմնան կարանտինային մեկուսացման մեջ: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, խոսքը պետության բալանսի վրա գտնվող, այժմ չգործող «Գոլդեն Փելես» հյուրանոցի մասին է: Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հաստատվել։ Վարակը հայտնաբերվել է Թեհրանից օդանավով Երևան ժամանած 29 տարեկան տղամարդու մոտ։ Նրան հետ, ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետ Փաշինյանը, մեկուսացվելու է ևս 30 անձ: «Մեկուսացնում են բոլոր նրանց, ովքեր մոտ են գտնվել կորոնավիրուսով վարակված տղամարդուն։ Իրանից ժամանածներին թույլատրել են վերցնել անհրաժեշտ իրերն ու հայտնել են, որ 14 օր նրանք մեկուսացված են մնալու` Ծաղկաձորում հատուկ այդ նպատակով նախապատրաստված հյուրանոցում»,–հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։ Բացի այդ, թռիչքի ընթացքում օդանավում եղած բոլոր անդամների ընտանիքի անդամների ջերմությունն են ստուգում, զրուցում նրանց հետ` փորձելով հասկանալ` ինչ վիճակում են նրանք։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր` մարտի 1-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու ուղեկցեցին շտապօգնության ավտոմեքենա, ովքեր կասկածվում են կորոնավիրուսով վարակվելու մեջ: «Նրանք բոլորը տեղափոխվում են եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված այնպիսի վայր, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու համար՝ արդյոք նրանք վարակված են կորոնավիրուսով, թե ոչ», - հայտնում է լրատվամիջոցը: Վայրը, որ կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող մարդկանց տեղափոխում են, ըստ Սպուտնիկ գորածակալության, Ծաղկաձորն է: Այնտեղ հատուկ նախապատրաստված հյուրանոցում են մարդկանց մեկուսացնում: «Մեկուսացնում են բոլոր նրանց, ովքեր մոտ են գտնվել կորոնավիրուսով վարակված տղամարդուն։ Իրանից ժամանածներին թույլատրել են վերցնել անհրաժեշտ իրերն ու հայտնել են, որ 14 օր նրանք մեկուսացված են մնալու` Ծաղկաձորում հատուկ այդ նպատակով նախապատրաստված հյուրանոցում»,–հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը։ Բացի այդ, թռիչքի ընթացքում օդանավում եղած բոլոր անդամների ընտանիքի անդամների ջերմությունն են ստուգում, զրուցում նրանց հետ` փորձելով հասկանալ` ինչ վիճակում են նրանք։ Factor.am-ի տեղեկություններով՝ չինական նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ռիսկային խմբի քաղաքացիների, մասնավորապես՝ Իրանից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիների և նրանց հետ առնչություն ունեցողների մեկուսացման և կարանտինային կենտրոն ստեղծելու նպատակով հատկացվել է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։