12.05.2025
«Սորոսական դեսանտը»՝ ՀՀ-ի ազգային անվտանգության սպառնալիք
24.01.2020
«Սորոսական դեսանտը»՝ ՀՀ-ի ազգային անվտանգության սպառնալիք

ՀՀ-ում արևմտյան գրանտային տարբեր կազմակերպություններ, որոնց պայմանական անվանում են սորոսական ցանց, կյանքի են կոչում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի գաղափարներն ու այդ կերպ Արևմուտքի soft power-ն են ՀՀ-ում: Սորոսն ամբողջ աշխարհում հայտնի է ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանությամբ ու միասեռական ամուսնությունների թեմայի լոբբինգով: ՀՀ-ում, որտեղ ազգային մտածելակերպը տարբերվում է արևմտյան մտածելակերպից և որտեղ առկա է դեմոգրաֆիական ճգնաժամ առաջ տանել ԼԳԲՏ համայնքի շահերն ու լոբբինգ անել միասեռ ամուսնությունները նշանակում է սպառնալ ազգային, պետական անվտանգությանն ու ուղիղ հարվածել սահմաններին: Դեմոգրաֆիական ճգնաժամի պայմաններում պետք է խրախուսել ու օգնել ավանդական ամուսնությունների թվի մեծացմանը, որոնք տալու են բանակի համար ապագա զինվորներ: Բացի այդ, Արևմուտքն այստեղ ֆինանսավորում է նաև տարբեր աղանդավորական շարժումներին, որոնք ազդեցիկ ուժ են և որոնց զգալի մասը հնարավորություն ունեն ազդելու ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա: Կան աղանդներ, որոնց անդամները հրաժարվում են ծառայել հայոց բանակում՝այդ կերպ թուլացնում են երկրի պաշտպանունակությունը, անվտանգությունն ու մոբռեզերվը նոսրանում է: Այսինքն, կիսապատերազմական վիճակում գտնվող և ղարաբաղյան հարց ունեցող ՀՀ-ում կազմաքանդվում է թիկունքը՝ տարբեր ՀԿ-ների միջոցով, որոնք ունեն դրսի ֆինանսավորում և այդ կազմակերպություններով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: ՀՀ-ում ցանկանում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, որն ազգային աղետ է դառնալու ՀՀ-ի համար ու ՀՀ-ն վերածվի «հարավկովկասյան Հոլանդիայի»՝ ամբողջ աշխարհից միասեռականներն ու տրանսգենդերը հնարավորություն կունենան տեղափոխվելու և բնակվելու ՀՀ-ում՝առաջացնելով քաղաքացիական պատերազմին մոտ իրավիճակ, քանի որ ՀՀ-ի բնակչության ճնշող մեծամասնությունն ավանդապաշտ է և պահպանողական: Արևմուտքը Ջորջ Սորոսի կուրացիայով ՀՀ-ում ունի սեփական ազդեցության լծակները՝ տասնյակների հասնող ՀԿ-ների ու հազարավոր կողմնակիցների միջոցով: Նրանք ցանկացած պահի կարող են այդ ռեսուրսներն օգտագործել ներքաղաքական իրավիճակը լարելու՝իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու կամ բողոքի ցույցեր կազմակերպելու համար: Սորոսական ցանցը կամ «գրանտակերների բանակը»՝ ազգային անվտանգության սպառնալիք են ՀՀ-ի համար նաև այն պատճառով, որ նրանք տարածում են հակառուսական տրամադրություններ, ռուսաֆոբ քարոզչություն և ցանկանում են վատթարացնել ՀՀ-ՌԴ դաշնակցային կապերն ու այդ կերպ թուլացնել նաև ՀՀ-ի անվտանգությունն ու սահմանների անառիկությունը: Հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները հսկում են ռուսական զորքերն ու դա հնարավորություն է տալիս հայկական կողմերին պահպանել Ղարաբաղն ու հայ-ադրբեջանական սահմանը հսկել՝ չպատերազմելով երկու ճակատով նաև Թուրքիայի հետ: ՀՀ-ում պետք է ամրապնդվեն ազգային արժեքները՝ ընտանիքի, Հայ Առաքելական եկեղեցու, բանակի դերակատարությունը, հակառակ պարագայում ՀՀ-ն ընկնելու է գլոբալիստների ուղիղ կառավարման տակ՝ կորցնելով ազգային դիմագիծն ու մի քանի տասնամյակ անց մոռանալով ազգային կոդերն ու ինքնությունը՝դառնալով ասիմիլյացիայի հերթական զոհը: