Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Այս մասին Հարությունյանը գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում: «Երեկ ծանոթացել եմ Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքների ընթացքին: Ռազմավարական նշանակության այս ճանապարհը ևս շահագործման կհանձնվի այս տարի: Ի դեպ, այն կդառնա մեր Հանրապետության առաջին միջքաղաքային ավտոճանապարհը, որը ողջ երկայնքով ապահովված կլինի գիշերային լուսավորվածությամբ: Այսպիսին է բարեկեցիկ ապագա կառուցելու մեր տեսլականը», - գրել է նա: