Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 25-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այց կկատարի Բաքու. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այցի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Օգոստոսի 26-ին Մոսկվա կմեկնի Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինս իր առաջին օտարերկրյա այցը կատարել էր Թուրքիա։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Էլմար Մամեդյարովին։